понедельник, 27 ноября 2017 г.

Կիլիկյան Հայաստան

ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Բանակը
Կիլիկիայի հայկական պետությունը միշտ պատերազմների մեջ է եղել և ուժեղ բանակ ունենալը շատ կարևոր էր, նույնիսկ կարելի է ասել, որ անհրաժեշտ էր: Ռուբինյան առաջին իշխանների օրոք սկսվեց մշտական բանակի կազմակերպումը: Խաղաղ ժամանակ նրանք կարողանում էին պահել 30.000 հոգուց բաղկացած բանակ, իսկ պատերազմների ժամանակ բանակի թիվը հասնում էր 60.000-ի: Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր: Կիլիկիայում նաև սահմանվել էր ձիավորի աստիճան, որը ստանալու համար պետք էր հանձնել հատուկ քննություն, որտեղ պարզ կլինեին զինվորի հմտությունները և գիտելիքները: Այդ պաշտոնի շնորրհումը տեղի էր ունենում շատ հանդիսավոր պայմաններում: Հայոց բանակում նաև կարևոր դեր էր խաղում ռազմական նավատորմը, որովհետև առանց դրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները: Նաև ավելացնեմ, որ Ռազմական նավատորմի հենակետներն էին Այասը և Կոռիկոսը:
Մշակույթ
Կիլիկիայի բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը, իսկ փոքր մասը` ասորիները, մուսուլմանները, հրեաները և ֆրանկերը: Հայ ազնվականությունը այդ ժամանակ շատ բաներ վերցրեց Ֆրանսիայից , օրինակ, ֆրանսիական պաշտոնների անվանումներ: Կարելի է ասել, որ Կիլիկիայի սոցիալական կառուցվածքն ավելի նման էր Արևմտյան Եվրոպայի երկրների ֆեոդալական համակարգին, քան Մեծ Հայքի նախարարական համակարգին: Հայերի մի մասը ընդունեց ուղղափառություն և կաթոլիկություն,  բայց դա չունեցավ միակողմանի ազդեցություն,  որովհետև հայկական մշակույթի որոշ մասեր ներմուծվեցին Եվրոպա: Շատ տպավորիչ են  հայտնի ռուս պատմաբան Վալերի Բրյուսովի այն խոսքերը,  որ նա գրել էր իր աշխատություններից մեկում:  Նա համարում էր  Կիլիկյան Հայաստանը «մարդկության հոգևոր կյանքի համաշխարհային կենտրոններից մեկը»
Ճարտարապետություն
Կիլիկիաի ճարտարապետությունն ունեցել է շատ առանձնահատկություններ, որոնք դրսևորվել են շինությունների կառուցման ժամանակ:  Զարգացման ամեն մի մասնիկ օգնել է տարբեր կառույցների շինարարությանը, որոնցից էին եկեղեցինեը, ամրոցները և այլն: Որպես հիմնական շինանյութ,  ծառայում էին բնական քարերը`ավազաքար, կրաքար և գրանիտ: Եկեղեցիների և հուշահամալիրների պատերը սրբատաշ էին արվում:
Նկարչություն
Հենց Կիլիկյան Հայաստանում է կերպարվեստը հասել բարձր զարգացման,  մասնաորապես մանրանկարչությունը: Այդ ժամանակ շատ հատնի էր Կիլիկիայի Մանրանկարչության դպրոցը: Այդ դպրոցի որոշ աշակերտներ դարձել են աշխարահռչակ նկարիչներ:


Գրականություն
Գրականությունը հասարակության ճյուղերից ամենակարևորներից մեկն է: 12-14 դարերում Կիլիկյան Հայաստանում հայ գրականությունը վերելք ապրեց: Ավելացան նոր գրական ավանդույթներ, զարգացավ ժողովրդական բանահյուսության ժանրը և ստեղծվեցին զրույցներ, առակներ և այլն: Արմատավորվեցին ու զարգացան գրական նոր տեսակներ, գրականության մեջ որպես նոր լեզու մտավ ժողովրդի խոսակցական լեզուն՝ մոտ գրաբարին։ Շատ մեծ դեր են խաղաղացել այդ զարգացման մեջ Ներսես Շնորհալին և Վարդան Այգեկցին: Նրանց կարելի է դասել որպես Կիլիկիայի գրականության մեծագույն ներկայացուցիչներ:

Օգտվել եմ տվյալ աղբյուրներից`